Նյու Յորքում վագրը հարձակվել է կենդանաբանական այգու այցելուի վրա
Նյու Յորքի կենդանաբանական այգու այցելուներից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել վագրի հարձակման հետևանքով: Տղամարդու առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ոստիկանությունը նախ հայտարարել էր, թե տղամարդը զրկվել է ոտքից, սակայն ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվել է:
Կոտրվել է տուժածի ձեռքն ու ոտքը, իսկ նրա մարմինը պատվել բազմաթիվ վերքերով:
Նախնական տեղեկություններով` տղամարդը ցատկել է այգու տարածքում էքսկուրսիա իրականացնող գնացքի վագոնից:
Դրանից անմիջապես հետո վագրը հարձակվել է իր տարածք մտած տղամարդու վրա: Այգու աշխատակիցները վագրին վախեցնելու և վնասազերծելու համար կրակմարիչներ են օգտագործել:










