Քրիստոսի ամուսնացած լինելու մասին վկայող ձեռագիրը կեղծ է. փորձագետներ

10:50 • 22.09.12

Մեծ Բրիտանիայի Դուրհեմ համալսարանի փորձագետները մի շարք ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ Հիսուս Քրիստոսի ամուսնացած լինելու և կին ունենալու փաստն ապացուցող հին ղպտերենով գրված ձեռագիրն իրականում ժամանակակից կեղծարարություն է, գրում է The Guardian-ը:


Տեսակետն ապացուցելու համար նրանք ասել են, որ ներկայացված ձեռագիրը 4-րդ դարի վաղեմություն չունի, քանի որ այնտեղ օգտագործված են այնպիսի բառեր, որոնք կիրառվել են ղպտիների ավելի ուշ շրջանում։


Բացի այդ դրանում պարզ զգացվում է ժամանակակից գրքերի ազդեցությունը:


Հիշեցնենք, որ վերջերս միջազգային հանրության շրջանում մեծ աղմուկ էր հանել հանրահայտ Հարվարդի համալսարանի գիտնականներից մեկի` Կարեն Քինգի ներկայացրած հին եգիպտական պապիրուսը, որտեղ սենսացիոն տեքստ էր գրված այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ամուսնացած է եղել։