Սիրիացի ապստամբները գրոհել են լիբանանյան սահմանային ուղեկալը

16:04 • 22.09.12

Սիրիայի ապստամբները հարձակվել են լիբանանյան սահմանային ուղեկալի վրա՝ հատելով սահմանը, հայտնում է BBC-ն:

 

Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել: Ինչպես ասվում է լիբանանյան բանակի ղեկավարության հայտարարությունում, սա արդեն երկրորդ դեպքն է մեկ շաբաթվա ընթացքում, երբ Սիրիական ազատ բանակի ապստամբներն անցնում են Լիբանանի հետ սահմանը:

 

Գրոհայինները նույնպես հայտարարում են, որ թույլ չեն տա Լիբանանին ներքաշել սիրիական կոնֆլիկտի մեջ: