ՌԴ-ը մտադիր է ժամանակակից կործանիչներ վաճառել աֆրիկյան երկրներին

00:17 • 22.09.12

Ռուսաստանը պատրաստ է ժամանակակից Սու-30 տիպի կործանիչներ վաճառել աֆրիկյան երկրների, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով «Ռոսօբորոնէքսպորտի» փոխտնօրեն Ալեքսանդր Միխեևին:


Ռուսաստանն իրագործել է 2012թ. Ուգանդային 6 միավոր Սու-30 կործանիչների մատակարարման պայմանագիրը:


«Այս պայմանագրի հետ միասին Ռուսաստանը պատրաստ է Սու-30 տիպի կործանիչներ վաճառել նաև աֆրիկական այլ երկրների, օրինակ` Անգոլանին, Եթովպիաին և այլ երկրների՝ դրա հետ մեկտեղ նախատեսելով մասնագետների պարտադիր ուսուցում և հետվաճառքի սպասարկման համակարգերի ստեղծում»,- ասել է Միխեևը: