Սաակաշվիլին բանտային սկանդալի մեջ մեղադրում է մաֆիային և ռուսական փողերին
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Թբիլիսիում Արդարադատության տունը բացելիս, երկրում վերջերս կատարված բոլոր վատ բաներում Մոսկվային է մեղադրել, նշելով, որ Մոսկվան երկրի վարկաբեկման պատերազմ է հրահրել, նկատի ունենալով վրացական «բանտային բռնաբարությունների սկանդալը», հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Մեր հետ պատերազմում են ռուսական փողերով, ռուսական վարկաբեկման պատերազմի մեթոդներով, սպառնալով մեզ` զենք թափ տալով մեր սահմանին, սակայն մենք վախեցողներից չենք»,- հայտարարել է նա, նշելով, որ Վրաստանն «փորձում են զարգացման ռուսական ուղին պարտադրել, հետ վերադարձնել անցյալ և փակել ապագայի ճանապարհը»:
«Մեզ ուղում են մտցնել այն նույն Գլդանի բանտը, որտեղ տեղի են ունեցել կեղտոտ և անուղղելի բռնություններ, ամբողջ Վրաստանն են ուզում այդ բանտը սարքել, մի կողմից մեր սահմանին զորավարժություններով վախեցնելով և մյուս կողմից կիրառելով երկրի ներսի ուժերը»,- նշել է նա:
Սաակաշվիլին նաև ասել է, որ վրացական և միջազգային մաֆիան պատրաստվել է Վրաստանի ընտրություններին և ներկայիս իշխանության տապալման դավադրություն է նախապատրաստել: «Մենք ամեն բան կանենք, որ ժողովուրդը այդ տեղեկությունները ստանա», - ասել է նա:
Հիշեցնենք, որ Վրաստանի ընդդիմադիր կոալիցիայի ներկայացուցիչը` Վրաստանի նախկին օմբուդսմեն Սոզար Սուբարին պնդում էր, որ Վրաստանի գործող ղեկավարությունը փորձում է մինչև ընտրությունները զանգվածային սադրանքներ կազմակերպել իշխանության վարկանիշը բարձրացնելու և իշխանությունը պահելու համար:
«Թբիլիսիի տարբեր շրջաններում ավելի քան 20 բնակարաններ են գնել, որտեղ, Ախալայա եղբայրները և նրանց կլանը զինապահեստներ են ստեղծել: Այսօր ես Շվեյցարիայից եմ վերադարձել, որտեղ եղել եմ լրագրող Վախթանգ Կոմախիձեի խնդրանքով, ով ինձ է փոխանցել անհերքելի տեղեկություններ աղբյուրից իշխանության հերթական վտանգավոր նախագծի վերաբերյալ: Աղբյուրը տեսանյութ և ձայնագրություններ ունի, որոնք հաստատում են այդ պրովակացիան», - հայտարարել է Սոզար Սուբարին:










