Նախատեսվում էր անկարգությունների միջոցով խափանել ընտրությունները. Սաակաշվիլի

00:37 • 22.09.12

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պնդում է, որ իշխանությանը հայտնի է այն սցենարը, որով նախատեսվում էր երկրում անկարգություններ հրահրել, հաղորդում է Грузия Online-ը, ներկայացնելով Վրաստանի նախագահի այսօր Բաթումիում հնչեցրած ելույթից հատվածներ:


Սաակաշվիլին նաև ասել է, որ այդ սցենարի վերաբերյալ փաստերը շուտով կներկայացվեն ժողովրդին։


«Վերջին օրերին ոմանց մոտ զգացում կար, որ եկել է իրենց ժամանակը: Պլանը վաղուց էր գրվել, ամեն բան հաշվարկված էր: Նրանք պետք է տեսանյութերը (սեպտեմբերի - tert.am) 24-ին ցուցադրեին: Ժողովուրդը հունից դուրս կգար և մենք ժամանակ չէինք ունենա դրան պատասխանելու: Ամեն բան գլխիվայր կշրջվեր և ընտրությունները կտապալվեին»,- ասել է Սաակաշվիլին: