Սերբիայի մուսուլմանները ևս բոլոքել են «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ
Մի քանի հազար մարդ այսօր Սերբիայում մասնակցել է բողոքի ակցիաների ուղղված «Մուսուլմանների անմեղությունը» սիրողական ֆիլմի դեմ, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով սերբական հեռուստատեսությանը:
Հիշեցենք, որ ֆիլմում իսլամիստների կարծիքով, Մուհամեդը ներկայացված է անհրապույր տեսքով։
Ակցիան, որը խաղաղ բնույթ է կրել, անցել է Նովի Պազար քաղաքում` Սերբիայի հարավային հատվ
ածում, որտեղ մուսուլմանները բնակչության մեծամասնություն են կազմում:
Ցույցը առաջնորդել են տեղի ֆուտբոլային թիմի երկրպագուները:
Ցուցարարները կրել են Թուրքիայի դրոշը և շուշաններով բոսնիական դրոշը, որը սովորաբար օգտագործվում է Բոսնիայի և Հերցեգովինայի մուսուլմանական կազմակերպությունների կողմից:
Միջոցառումը տևել է մեկ ժամ և ավարտվել առանց միջադեպերի:










