Սյունիքի մարզում ակտիվացել են սողանքային երևույթները. ԱԻՆ

17:05 • 22.09.12

Սյունիքի մարզում ակտիվացել են սողանքային երևույթները. սեպտեմբերի 22-ին, ժամը 16.08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շահումյան գյուղի մոտակայքում՝ «Դենոգոլդմայնինգ քոմփանի» ՓԲԸ-ի հարակից տարածքում ակտիվացել են սողանքային երևույթները:

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից:

 

Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարար վարչության օպերտիվ խումբը: Հաղորդվում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: