Արագածոտնի մարզում օձը խայթել է 63-ամյա կնոջ

20:35 • 22.09.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 22-ին, ժամը 18.37-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.00-ին օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Արագածոտն գյուղի բնակիչ, 1949թ. ծնված Սալբի Հարությունյանը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: