Սիրիացի ապստամբների բանակի հրամանատարական կետը Թուրքիայից Սիրիա է տեղափոխվել
Ապստամբ «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) հիմնական հրամանատարական կետը Թուրքիայից տեղափոխվել է Սիրիա, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով «Ասոշիեյթեդ Փրեսս»-ին:
«Սիրիական ազատ բանակի» բրիգադային գեներալ Մուսթաֆա աշ-Շեյխի խոսքով, ով ՍԱԲ-ի խորհրդի ղեկավարն է, այդպիսի տեղափոխման նպատակը բոլոր գրոհային խմբավորումների միավորումն է:
Գեներալը նաև ավելացրել է, որ հրամանատարական կետը դեռ նախորդ շաբաթ էր տեղափոխվել, իսկ տեղափոխման վայրը գաղտնի է:
Սիրիայի հակամարտությունը սկիզբ է առել 2011թ. մարտից, այդ ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 20 հազար մարդ է զոհվել:
Սիրիայի իշխանությունները պնդում են, որ երկրի տարածքում գործող լավ զինված գրոհայիններին աջակցությունը ապահովվում է դրսից:










