Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի զորակազմի 2 զինծառայող է զոհվել

18:47 • 22.09.12

Աֆղանստանում բրիտանական զորակազմի երկու զինծառայող է զոհվել հարավային Հելմենդ նահանգում՝  Միացյալ Թագավորության կորուստներն այդ երկրում հասցնելով 432-ի, հաղորդում է աֆղանական «Պաժվակ» գործակալությունը:

 

Գործակալության տեղեկություններով՝ երկու զինվորականներն էլ զոհվել են միջադեպերի ժամանակ, որոնք կապված չեն եղել ռազմական գործունեության հետ: Նրանցից մեկը զոհվել է Նադ-Ալի շրջանում, երկրորդը` բրիտանական Camp Bastion ռազմաբազայում: