Մոսկովյան մոթելում ուզբեկը թուրքի է սպանել

12:22 • 22.09.12

«Նոր» Մոսկվայի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Թուրքիայի քաղաքացի է սպանվել:

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել լուսադեմին` Նիկոլո-Խովանսկ գյուղի մոտակայքում տեղակայված մոթելում:

 

Դեպքի վայր հասած ոստիկանները գտել են Թուրքիայի 26-ամյա քաղաքացու դին, ով մահացել է կրծքին հասցված դանակի հարվածից:


«Դեպքի վայրում ձերբակալվել է Ուզբեկստանի 25-ամյա մի քաղաքացի, ում հետ էլ վիճել է թուրքը, որի ընթացքում էլ տեղի է ունեցել դանակահարությունը»,-հայտնել է «Ինտերֆաքս»-ի աղբյուրը: