Ավանում իր շենքի բակում հայտնաբերվել է 31-ամյա երիտասարդի դի

12:38 • 23.09.12

Երեկ` սեպտեմբերի 22-ին Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 1-ին շենքի բակում հայտանաբերվել է 31-ամյա Լևոն Ազիզյանի դին: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքից:


Մահացածը նույն շենքի 3-րդ հարկի բնակիչ է: Նրան մահացած վիճակում գտել են իր հարևանները: Այլ տեղեկություններ ոստիկանության Ավանի բաժանմունքից հրաժարվեց տրամադրել: Տեղի ունեցածի առթիվ նյութեր են նախապատրաստվում: