Հարյուրավոր ցուցարարներ բողոքի ակցիաներ են իրականացրել Իրանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ

20:05 • 23.09.12

Ավելի քան 400 ցուցարարներ այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Իրանում Ֆրանսիայի դեսխանատան մոտ` բողոքելով  հակաիսլամական «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի, ինչպես նաև Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների դեմ, որոնք տպագրվել էին ֆրանսիական մի ամսագրում:


Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս պրեսս» գործակալությունը, ցույցին, որին հիմնականում ուսանողներ են մասնակցում, Թեհրանում շարունակվում են արդեն մի քանի օր: Ակցիայի մասնակիցները վանկարկում են «մահ Ամերիկային», «մահ Իսրայելին», «մահ Մեծ Բրիտանիային», «Մահ Ֆրանսիային» և պահանջում են պատժել Մուհամմեդ մարգարեին ծաղրողներին:


Առայժմ ցույցերի ընթացքում տուժածների կամ ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան:

Ֆրանսիայի դեսպանատունը հանդիսանում է Թեհրանում օտարերկրյա դիվանագիտական ամենամեծ ներկայացուցչությունը:


Ավելի վաղ Իրանի իշխանությունները ստիպված էին եղել խստացնել Ֆրանսիայի դեսպանատան մոտ հսկողությունը: