Խոշոր ավտովթար Մոսկվայում. 9 վիրավորներից մեկը հայ է (տեսանյութեր)

20:38 • 23.09.12

Մոսկվայում խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել 9 մարդ: Վթարի մեղավորները եղել են ուսանող-սահմանապահները:
 

Ըստ նախնական տվյալների` վթարի մեղավորը Լեքսուսի վարորդն է եղել, ով այրվել է հենց մեքենայի մեջ:
 

Նա դուրս է եկել հանդիպակաց ճանապարհ և բախվել Peugeot Boxer մակնիշի միկրոավտոբուսի, ինչի հետևանքով Lexus-ի վարորդն ու ուղևորը մահացել են:

«Ես նստած էի միկրոավտոբուսի վարորդի կողքին, երբ ջիպը թռավ մեր առջև: Նրա արագությունը 120 կմ/ժամ-ից ավելի էր: Միկրոավտոբուսի վարորդը կարողացավ շրջել ղեկը և Lexus-ը հարվածեց հետնամասին, որտեղ ավելի քիչ մարդիկ էին նստած»,-Life News-ին պատմել է ուղևոր Արթուր Կարապետյանը:
 

Թե’ Lexus-ի 20-ամյա վարորդը, թե’ ուղևորը Ռուսաստանի սահմանապահների ակադեմիայի ուսանողներ են եղել, ովքեր, ընկերների խոսքով, գնում էին գիշերային ակումբում զվարճանալու:


Երթուղային տաքսու 9 ուղևորները վիրավորվել են: Նրանցից երեքին օգնություն է ցուցաբերվել տեղում, իսկ 6-ը տեղափոխվել են հիվանդանոց` ծանր վնասվածքներով: