Մեքսիկայում 7 մասնատված դիակներ են հայտնաբերվել
Մեքսիկայում՝ Միչոական նահանգում՝ ավտոճանապարհին ոստիկանությունը հայտնաբերել է բեռնատար մեքենա, որում 7 մարդու դիակ է եղել, հայտնում է Associated Press-ը:
Իրավապահների հայտարարության մեջ ասվում է, որ դիակները մասնատված են, փաթեթավորված են պոլիէթիլենե տոպրակներով և այրված: Ըստ Reuters-ի՝ հրդեհված է նաև մեքենան, որում հայտնաբերվել են մարմինները:
Ըստ երևույթին՝ խոսքը կրին մեքսիկական նարկոկլանների բախումների զոհերի մասին է, որոնք փորձում են իրենց վերահսկողությունը հաստատել տարածքում:
2006-ից, երբ Մեքսիկայի նախագահ Ֆելիպո Կալդերոնը պատերազմ հայտարարեց նարկոբարոններին, այդ երկրում ավելի քան 55 հազար մարդ է զոհվել՝ բախումների հետևանքով:










