Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռաֆայել Քոթանջյանին և Մելիք Մավիսակալյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն, երջանկություն և հետագա բեղմնավոր գործունեություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրույթունից:
Մեկ այլ հաղորդագրության համաձայն էլ, Սերժ Սարգսյանը շնորհավորել է նաև Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Մելիք Մավիսակալյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ, մաղթել առողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նոր հաջողություններ:










