2 ամերիկացի դեռահաս կացնահերել են իրենց տատի մորը պիցայի փողի համար

18:45 • 23.09.12

ԱՄՆ-ում՝ Վիսկոնսին նահանգում, 13-ամյա 2 տղաներ կացնահարելու միջոցով դաժանորեն սպանել են իրենցից մեկի տատի մորը՝ նրա ոսկեղենը գողանալու, գրավ դնելու և այդ փողով պիցցա գնելու համար, հայտնում է NY Daily news-ը:

 

78-ամյա զոհին՝ Բարբրա Ջ. Օլսոնին, նրա ծոռն ու ընկերը նախ հարվածել էին մուրճով, ապա կացնահարել: Մտահղացումը եղել է ծոռանը: Նա գործել է կացնով, իսկ ընկերը՝ մուրճով:

 

Սպանությունից հետո կնոջ մարմինը քարշ էին տվել ավտոտնակ: Այնտեղից գողացել էին նրա մեքենան և գնացել պիցցայանոց: Նրանց հնարավոր է ազատ արձակեն 1 մլն դոլար գրավի դիմաց՝ նախքան գործը կփոխանցվի անչափահասների գործերով դատարան: