Ալմաթին հոսանքազրկվել է վթարի հետևանքով

16:19 • 24.09.12

Ղազախստանի խոշորագույն քաղաք Ալմաթին այսօր հոսանքազրկվել է ԷՀԳ-500 (Էլեկտրահաղորդման գիծ) ենթակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով, հայտնում է lenta.ru-ն:

 

Հաղորդագրությունում ասվում է, որ հոսանքազրկվել են նաև քաղաքի մետրոպոլիտենն ու օդակայանը: Քաղաքի Առողջապահության վարչությունից հայտնում են, որ էլեկտրականությունը բուժհաստատություններում մատակարարվում է ինքնավար ռեժիմով:

 

Zakon.kz պարբերականի տվյալներով՝ հոսանքազրկվել է ողջ Ալմաթին: Միևնույն ժամանակ Total.kz-ն հաղորդում է, որ հոսանքազրկված է քաղաքի 75%-ը:

Ալմաթիայում չեն աշխատում լուսացույցները, ինչի պատճառով փողոցներում գոյացել են կիլոմետրանոց խցանումներ:

 

Ինչպես հայտնում են KEGOC էլեկտրացանցերի կառավարման պետական ընկերության մամուլի ծառայությունից, «այժմ իրավիճակը կարգավորվում է և մոտ ժամանակում էլեկտրամատակարարումը կվերականգնվի ողջ ծավալով»: