Արամ 1-ինը քննադատել է «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը

12:34 • 24.09.12

Իսլամի հիմնադիր Մուհամեդ մարգարեին ծաղրող «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի վերաբերյալ իր հայտարարությունն է արել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ 1-ինը:

 

«Ոչ մի հանրույթ կամ անհատ իրավունք չունի խարխլել այն, ինչ սրբազան է համարվում որևէ կրոնում, իսկ մենք խստորեն դատապարտում ենք նման մոտեցումները:

 

Պետք է հարգված լինեն բոլոր կրոնների ավանդույթները, ուսմունքներն ու արժեքները»,- մասնավորապես ասել է Արամ 1-ինը:

 

«Միաստվածային կրոնները հավատում են խաղաղությանը, ոչ բռնությանը, իսկ երկխոսությունը հարգանք կառուցելու բանալին է», - ընդգծել է կաթողիկոսը:

 

Նա նաև նշել է, որ Միջին Արևելքում «ուրիշը» «հարևան» է. «Քրիստոնյաներն ու մուսուլմանները հարևանների պես ապրել են դարեր շարունակ, և մենք մշտապես աշխատում ենք՝ համագոյակցության մշակույթ կառուցելու ուղղությամբ, որը հիմնված է մեր տարբերությունները հարգելու վրա»: