12 մլն ռուբլու համար գնդակահարել են մոսկվահայ երիտասարդ գործարարի (տեսանյութ)
Մոսկվայում՝ հենց փողոցում, սեպտեմբերի 21-ին, օրը ցերեկով զինված հարձակում է իրականացվել Audi A8-ի վրա, որի հետևանքով գնդակահարվել է երիտասարդ հայազգի գործարար Սերգեյ Ավակովը, իսկ նրա ուղևորը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է Life News-ը:
Պարզվել է, որ մեքենայում 12 մլն ռուբլի գումար է եղել:
Հարձակումը նաև տեսագրել են ճանապարհային երթևեկության տեսախցիկները: Տեսագրությունից պարզ է դառնում, որ 29-ամյա հայ գործարարի վրա կրակել են 3 անգամ: Դիմակավոր հարձակվողներից մեկը գործել է մուրճով: Դրանով կոտրվել է մեքենայի ապակին, որից հափշտակվել է գումարով պորտֆելը:
Սերգեյ Ավակովը Ростелеком-ի խորհրդատու է եղել: Նա Audi A8-ը գնել էր վերջերս և նույնիսկ չէր հասցրել իր անունով ձևակերպել: Նրա ուղևորը 30-ամյա Ալեքսեյ Վլասովն է, որը НГС Нефтегазснаб-ի ֆինանսական տնօրենն է: Հետաքրքրական է, որ նա ողջ է մնացել այն բանից հետո, երբ հարձակվողները մի քանի անգամ մուրճով հարվածել են նրա գլխին:
Ճակատագրի հեգնանքով ավելի ուշ դատարկ պորտֆելը հայտնաբերվել է Մոսկվայի Հալաբյան փողոցում: Դրանում միայն Apple-ի պլանշետ է եղել:










