Ընտրություններ Բելառուսում. խորհրդարանում որևէ ընդդիմադիր չի լինի
Բելառուսի խորհրդարանական ընտրություններին մասնակցող որևէ ընդդիմադիր թեկնածու չի կարողացել անցնել խորհրդարան:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով երեկ կայացած ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 74,3%-ը:
ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն` խորհրդարանի 110 պատգամավորական տեղի համար ընտրվել են 109 պատգամավորներ:
Կրկնակի ընտրություններ տեղի կունենան միայն Նովոմելիցկի մարզի Գոմելի շրջանում:
«Մենք դեռ չենք հասցրել անձամբ ուսումնասիրել տեղեկատվությունը, սակայն կասկածելի է, որ ընդդիմությունից որևէ մեկը կարող է անցած լինել: Որևէ շրջան այդ մասին չի հաղորդել»,- հայտարարել է ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան` Մինսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Վերջնական արդյունքները կհրապարակվեն առաջիկա ժամերի ընթացքում, սակայն ընդդիմությունն արդեն հայտարարարել է ընտրության արդյունքները չճանաչելու մասին:










