«Մեր հանճարները մեր կողքին են՝ Երևան քաղաքում» նախագծի շրջանակներում տեղադրվող արձանների մոտ կտեղադրվեն տեսախցիկներ

15:47 • 24.09.12

Երևանի քաղաքապետարանը շարունկելու է «Մեր հանճարները մեր կողքին են՝ Երևան քաղաքում» նախագծի շրջանակում մայրաքաղաքի նստարաններին հայ մեծանուն գրողների արձանների տեղադրման ծրագիրը, և քաղաքացիների կողմից անփույթ վերաբերմունքը բացառելու նպատակով տվյալ տարածքներում կտեղադրվեն տեսախցիկներ: Այս մասին, ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության, ասվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

 

Նշենք, որ վերջին օրերին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում էր թե ինչպես մի քանի երիտասարդներ անվայելուչ պահվածք են ցուցաբերում Չարենցի արձանի նկատմամբ՝ նրա հետ լուսանկարվելու ժամանակ։


Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ կոտրվել է Մհեր Մկրտչյանի արձանի մատը։