Մեծ Բրիտանիան և Կանադան ցանկանում են միավորել իրենց դեսպանատները

11:35 • 24.09.12

Մեծ Բրիտանիան և Կանադան ցանկանում են միավորել արտերկրում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ինչպես սպասվում է, այդ մասին կհայտարարի Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը Կանադայի մայրաքաղաք Օտտավայում իր կանադացի գործընկեր Ջոն Բերդի հետ հանդիպման շրջանակում:

 

Համատեղ դիվանագիտական ներկայացուցչությունների համաձայնագրին հետագայում կարող են միանալ նաև Ավստրալիան և Նոր Զելանդիան:  Հեյգի խոսքերով՝ դա թույլ կտա Բրիտանիային «ավելի լայն միջազգային ներկայություն ապահովել՝ ավելի քիչ գումարով»:

 

Բրիտանիայի և Կանադայի համատեղ դեսպանատներ կլինեն այն երկրներում, որտեղ մինչ այժմ չկան երկու երկրներից որևէ մեկի դեսպանատուն կամ ներկայացուցչություն: