Սանկտ Պետերբուրգում ծնվել է 5 միլիոներորդ բնակիչը

12:44 • 24.09.12

Սանկտ Պետերբուրգում ծնվել է հինգ միլիոներորդ քաղաքացին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով քաղաքապետ Գեորգի Պոլտավչենկոյի հաղորդագրությանը:

 

Ըստ հաղորդագրության՝ լույս ուրբաթ գիշերը Պետերբուրգի № 17 ծննդատանը ծնվել է քաղաքի հինգ միլիոներորդ բնակիչը:

«Մոսկվայի ժամանակով 3:40 Շարկովների ընտանիքում ծնվել է 3 կգ 443 գ քաշով աղջիկ, ով և դարձել է հինգ միլիոներորդ բնակիչը»,- նշված է Պոլտավչենկոյի հաղորդագրության մեջ:

 

Նորածինը Շարկովների 4-րդ երեխան է. աղջնակն ունի 2 եղբայր և 1 քույր։