Դամասկոսի Սբ Սարգիս եկեղեցում Անկախության տոնի առիթով պատարագ է մատուցվել
Դամասկոսի Սբ Սարգիս եկեղեցում Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպս. Նալբանդյանի հանդիսապետությամբ և քահանաների մասնակցությամբ նախօրեին պատարագ է մատուցվել Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձի առիթով։
Սրբազան հայրը հավատացյալներին շնորհավորել է անկախության տոնի առիթով՝ Հայաստանի Հանրապետությանը մաղթելով բարօրություն, անսասանություն և հզորություն:
Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիայի դժվարին պայմաններում սիրիահայությանը նեցուկ կանգնելու համար, որի վառ ապացույցն էր «ավելի քան 450 պատանիներին և պարմանուհիներին Հայաստանում հյուրընկալելը»: Արմաշ եպս. Նալբանդյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Սիրիայում ՀՀ դեսպանությանը, որն «իր դռները բաց է պահում՝ սատար կանգնելով սիրիահայությանը»:










