Դոնեցկում կայացել է նոր հայկական եկեղեցու հիմնարկեքի և օծման արարողությունը
Դոնեցկում սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել հայկական եկեղեցու հիմնարկեքի և օծման արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը, պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Դեսպան Անդրանիկ Մանուկյանը նշել է, որ հայ ժողովուրդը միշտ ուշադրության կենտրոնում է պահել եկեղեցաշինությունը: «Դրա վառ ապացույցն է այն, որ հայկական եկեղեցիներ և հուշարձաններ կան ողջ աշխարհում, որոնք մենք ժառանգել ենք մեր նախնիներից»,- ասել է դեսպանը:
Ավելի վաղ արդեն նշվել էր, որ Կիևում և Դոնեցկում եկեղեցիների կառուցումն Ուկրաինայի հայ համայնքի հիմնական առաջնահերթություններից է:










