Եկատերինբուրգում երիտասարդը նետվել է մետրոյի գնացքի տակ և կենդանի մնացել

22:22 • 24.09.12

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում երիտասարդը նետվել է մետրոյի գնացքի տակ և գնացքի ուժգին հարվածից հետ շպրտվել, սակայն հրաշքով կենդանի է մնացել, հաղորդում է newsru.com-ը` հղում կատարելով E1.Ru-ին:


«Արտակարգ պատահարը տեղի է ունեցել այսօր ժամը 16:16–ին: Մետրոյի լոկոմոտիվը հարվածել է տղամարդուն և նրան մի քանի մետր տարել: Միայն հրաշքով է երիտասարդը կենդանի մնացել», - պատմել է ՌԴ Սվերդլովի մարզի ՆԳՆ վարչության մամլո քարտուղար Վալերի Գորելիխը:


«Ոստիկանները «շտապ օգնություն» են կանչել: Կոնքազդրի կոտրվածք, գլխուղեղի վնասվածք և ցնցում նախնական ախտորոշմամբ տուժածին հոսպիտալացրել են», - ավելացրել է նա:


Նախքան տղամարդուն հիվանդանոց տեղափոխելը նա հասցրել է հայտնել, որ իր անունը Դենիս Կոնովալով է, 1985թ. ծնված, ապրում է Ներքին Տագիլ քաղաքում:


Արարքի դրդապատճառների վերաբերյալ դեռ հստակ տեղեկություն չկա: Ենթադրվում է, որ երիտասարդը մտադրվել էր կյանքին վերջ տալ: