ԱՄՆ-ում կայացել է «Էմմի» մրցանակաբաշխությունը

14:34 • 24.09.12

Կիրակի երեկոյան ԱՄՆ-ում հայտարարվել են «Էմմի» մրցանակաբաշխության հաղթողների անունները:

«Էմմի»-ի ոսկյա արձանիկն ամեն տարի տրվում է տասնյակ անվանակարգերում, այդ թվում՝ լավագույն դրամատիկական և կատակերգական սերիալ, սերիալի լավագույն դերասան և դերասանուհի, լավագույն հաղորդում և հեռուստաշոու, լավագույն երաժշտական և ձայնային ձևավորում, լավագույն սանրվածք, գրիմ և այլն:

 

Այս տարի «Դրամատիկական լավագույն հեռուստատեսային ֆիլմ» է ճանաչվել «Հայրենիք» («Homeland») թրիլլերը, որը պատմում է ահաբեկիչների և ահաբեկչության դեմ պայքարի մասին:
 

Այս ֆիլմի դերասանական զույգը` Քլեյր Դեյնսը Դեյնսն ուԴեմյեն Լյուիսն արժանացել են տարվա լավագույն դրամատիկ դերասանուհի և դերասան տիտղոսներին:

 

«Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում մրցանակ է ստացել «Ժամանակակից ընտանիք» («Modern Family») սերիալը, որն էկրանին է հայտնվել 2009 թ.-ի սեպտեմբերի 23-ից:
 

Տարվա «լավագույն կատակերգական դերասան» է ճանաչվել Ջոն Կրայերը` «Երկուսուկես մարդ» ֆիլմի համար:
 

«Լավագույն կատակերգական դերասանուհի» անվանակարգում մրցանակը բաժին է հասել դերասանուհի Ջուլիա Լուիս-Դրեյֆուսին` «Փոխնախագահ» հեռուստասերիալում ԱՄՆ-ի փոխնախագահի իր դերակատարության համար: