Անգլուհին լաստանավ է առևանգել՝ հայտարարելով, թե նա Ջեք Ճնճղուկն է

17:13 • 24.09.12

Մեծ Բրիտանիայի 51-ամյա բնակչուհի Էլիսոն Ուիլանն ալկոհոլի ազդեցության տակ Դևոնում Դարթ գետի վրա առևանգել է 100 տեղանոց «Princess» լաստանավը, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով The Sun-ին:
Պարբերականը նշում է, որ Ուիլանն օգտագործել է նաև հալյուցինածին բույսեր:

 

Շտապ օգնության, ոստիկանության և առափնյա անվտանգության ավելի քան 30 աշխատակից մի ամբողջ ժամ հետևել են կնոջը: Բրիտանուհին բղավել է ոստիկաններին, թե ինքը Ջեք Ճնճղուկն է՝ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից:

 

Փախուստի ընթացքում լաստանավը բախվել է իր ճանապարհին հանդիպած բոլոր նավակներին ու նավերին: Բարձրանալով նավ՝ ոստիկանները կնոջը հայտնաբերել են անգիտակից վիճակում:


Ձերբակալության ժամանակ կինը վստահեցրել է, որ եթե իրեն չբռնեին, նա կհասներ մինչև Սեն- Տրոպե: