Ճապոնիայի ափերի մոտ ձկնորսական նավի և բեռնանավի բախման հետևանքով 13 մարդ է անհետ կորել

11:20 • 24.09.12

Ճապոնիայի առափնյա անվտանգության ծառայությունը հայտնել է, որ երկրի հյուսիսարևելյան ափերի մոտ 22 հոգանոց անձնակազմով ձկնորսական նավը բախվել է մեծ բեռնանավի, ինչի հետևանքով 13 մարդ անհետ կորել է, գրում է The Washinghton Post-ը:

 

25 տոննայանոց ձկնորսական նավը, չդիմանալով 110 տոննայանոց բեռնանավի հետ բախմանը, խորտակվել է Սենդայ քաղաքից 900 կմ հեռավորության վրա: Միջադեպից հետո ծառայությունը 2 փրկարար ուղղաթիռ է ուղարկել, որոնք կարողացել են 9 ձկնորսի կյանք փրկել, մյուս 13-ի մասին դեռևս տեղեկություններ չկան:

 

 

Բախման հետևանքով բեռնանավի անձնակազմը չի տուժել: