Ռուսաստանում Ford Focus-ը օդում «ակրոբատիկ հնարք» է կատարել (տեսանյութ)

23:32 • 24.09.12

Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում տեսահսկման խցիկը նկարահանել է տարօրինակ ավտոպատահար։


Անցնելով
խաչմերուկը՝ Ford Focus մեքենան հանկարծակի ճանապարհից վեր է բարձրացել, «սալտո» արել և տանիքի վրա վայր ընկել:


Նման անսովոր ավտովթարի պատճառ է դարձել տրոլեյբուսի կտրված հաղորդալարը, հաղորդում է newsru.com-ը:


Խաչմերուկով անցնող բեռնատարը կտրել էր տրոլեյբուսի հաղորդալարերը, որոնք, բեռնատարի վարորդի «թեթև ձեռքով» ճանապարհին էին հայտնվել:


Որոշ ժամանակ անց նույն վայրով անցնում է Ford Focus ավտոմեքենան, և հաղորդալարը փաթաթվելով մեքենայի դիմացի ակին, պատճառ են դառնում մեքենայի վեր սլանալուն և նման անհաջող վայրեջքին:

Պատահարի հետևանքով Ford Focus-ի վարորդը ձեռքի և կողերի կոտրվածք է ստացել, իսկ բեռնատարի վարորդը ձերբակալվել է, այժմ որոշվում է նրա նկատմամբ վարչական վարույթ սկսելու հարցը: