Գաուդիի հոյակերտ շինությունը սկսել է շողշողալ մոգական գույներով (տեսանյութ)

20:57 • 24.09.12

Աշխարահռչակ ճարտարապետ Անտոնիո Գաուդիի Սուրբ Ընտանիքի տաճարը (Basilica de la Sagrada Familia), Բարսելոնայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը, սկսել է խաղալ նոր գույներով իսպանական Festes de la Merce ամենամյա փառատոնի շրջանակներում, գրում է The Daily Mail պարբերականը:


Կանադական Moment Factory ընկերությունը նախապատրաստել է Montreal Signe Ode a la Vie շոուն, որում մոգական գույները պարուրում և ընդգծում են ճարտարապետական հոյակերտ կոթողի նրբագեղությունը:


Սուրբ Ընտանիքի տաճարը մինչ այժմ անավարտ է: Գաուդիի մահվան տարին` 1926թ., եկեղեցու միայն 25%-ն էր պատրաստ: Նախագիծը պլանավորել էին իրականացնել և ավարտին հասցնել մասնավոր նվիրատվությունների հաշվին:

Շինարարությունը դադարել էր Իսպանիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ, և վերսկսվել 1950թ.: Նախատեսվում է, որ տաճարը ավարտին կհասցվի 2026թ., Գաուդիի մահվան 100-ամյակին նախաշեմին:


Չնայած շինության անավարտ վիճակին, եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառագության հուշարձանների ցանկում է ներառված: