Վրաստանի ՆԳՆ-ն Գլդանի բանտի տեսանյութին պատասխանել է սեփական հոլովակով

19:44 • 24.09.12

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սեփական հոլովակն է թողարկել ի պատասխան Թբիլիսիի Գլդանի բանտի սկանդալային տեսանյութերի, որոնցում խայտառակ բռնության դեպքեր էին ներկայացվում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Իր տեսանյութում վրացական ՆԳՆ-ն պնդում է, որ ընդդիմադիրները վճարել են հաստատության աշխատակիցներին նման բռնությունների բեմարկության համար:


Վրաստանի նախարարությանը նշել է, որ նոր տեսանյութը հաստատում է ընդդիմության` սկանդալի հաշվին քաղաքական դիվիդենտներ շահելու ցանկությունը, որը ներքին գործերի նախարար Բաչո Ախալայաի պաշտոնից հրաժարվելու պատճառ դարձավ:


Ընդդիմության առաջնորդները հերքել են այդ մեղադրանքները:


Վրաստանում BBC-ի թղթակիցը հայտնում է, որ երկու կողմերն էլ պատրաստ են շարունակել «տեսապայքարը» խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: