ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է Պավել Գրաչովի մահվան պատճառը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախկին նախարար, բանակի գեներալ Պավել Գրաչովը մահացել է սուր մենինգոէնցեֆալիտի (ուղեղի բորբոքում) հետևանքով։ Այս մասին, «Վեստի»-ի փոխանցմամբ, հայտնել են նախարարության մամուլի և լրատվության վարչությունից։
Ավելի վաղ vz.ru-ն հաղորդել էր, որ նախկին նախարարը մահացել է ուղեղի կաթվածից։
Գրաչովը մահացել է Վիշնևսկու անվան զինվորական հոսպիտալում, նախօրեին 64 տարեկանում։ Նա հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել սեպտեմբերի 12-ի գիշերը։










