Հունաստանի ԶԼՄ-ները 24-ժամյա գործադուլ են հայտարարել
Հունաստանի զանգվածային լրատվամիջոցներն այսօր 24-ժամյա գործադուլ են հայտարարել՝ ի նշան կառավարության ձեռնարկած ծախսերի կրճատմանն ուղղված խիստ միջոցառումների դեմ բողոքի, հայտնում է BBC-ն:
Պետական և մասնավոր հեռուստաընկերություններն ու ռադիոկայանները չեն հաղորդում լուրեր և զվարճալի հաղորդումներ: Լրատվական կայքերի մեծամասնությունը չի թարմացվում:
Վաղը Հունաստանում լույս չեն տեսնի նաև թերթերը: Գործադուլն անցկացվում է չորեքշաբթի նշանակված համընդհանուր 24-ժամյա գործադուլից երկու օր առաջ:










