Հնդկաստանում սողանքները 40 մարդու կյանք են խլել

10:15 • 24.09.12

Հնդկաստանի հյուսիս- արևելյան մի շարք նահանգներում 4 օր տևած հորդառատ անձրևների առաջացրած սողանքների հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով IBN հեռուստաալիքին։

 

Ասամ նահանգի 27 շրջաններից 15-ում անձրևներն առաջացրել են ջրհեղեղներ։ Սա վերջին երեք ամսում երկրորդ տարերքն է, որը հասցվումէ այս նահանգին։ Հուլիսին վերջին 10 տարվա ուժեղագույն ջրհեղեղի հետևանքով զոհվել էր ավելի քան 121 մարդ, 500 000-ը զրկվել էր օթևանից։

 

Սողանքային գոտիներում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, որոնց մասնակցում են նաև զինվորականները։ Ռազմաօդային ուժերի ուղղաթիռները բնակիչներին ջուր և սնունդ են հասցնում։