Ղազախստանի վարչապետը հրաժարական է տվել. կառավարությունը լուծարվել է
Ղազախստանի կառավարությունը լուծարվել է` երկրի վարչապետ Քարիմ Մասիմովի պաշտոնից ազատվելուց հետո, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մամուլի ծառայությանը:
Մասիմովն ազատվել է ստանձնած պաշտոնից` համաձայն իր դիմումի:
Երկրի ղեկավարի որոշմամբ` Ղազախստանի կառավարությունը կշարունակի կատարել պարտավորությունները` մինչև նոր կառավարության ձևավորումը:
Նաև հայտնի է դարձել, որ Նուրսուլթան Նազարբաևն այսօր հանդիպում կունենա խորհրդարանական մեծամասնություն կազմող խմբակցության հետ: Համաձայն Սահմանադրության` երկրի ղեկավարը նոր վարչապետ կարող է նշանակել խորհրդարանի համաձայնությամբ:
Նոր վարչապետը 10-օրյա ժամկետում պետք է երկրի ղեկավարին ներկայացնի կառավարության նոր ծրագիրը:










