Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված միջոցառումներ Իսպանիայում

21:06 • 24.09.12

Մադրիդի Սանտա Կարմելիտաս եկեղեցու սրահում սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում։

Արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ միջոցառումը կազմակերպվել էր Իսպանիայում ՀՀ դեսպանության և Մադրիդի հայկական եկեղեցու ծխական խորհրդի կողմից:


Հրավիրյալները ներկա են գտնվել սուրբ պատարագին, որը մատուցում է Իսպանիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ Սասուն վարդապետ Զմրուխտյանը։


Այնուհետև տեղի է ունեցել փոքրիկ համերգ, որին հայկական և եվրոպական դասական երաժշտության կատարումներով հանդես է եկել «Կատարինա Գուրցկա» երաժշտական կենտրոնի դասախոս, ջութակահար Արամ Ասատրյանը և դաշնակահարուհի Տատյանա Ստուդյոնովան:


Համերգին հանդես են եկել նաև Մադրիդի կիրակնօրյա դպրոցի սաները` հայկական երգերի և բանաստեղծությունների կատարմամբ: