Սաուդյան Արաբիայում 400 նիգերուհիների ուխտագնացությունը կանխվել է

17:21 • 24.09.12

Սաուդյան Արաբիայում 398 մուսուլման նիգերուհի ուխտավորների հետագա ուխտագնացությունը կանխվել է:

 

Նիգերիայի Ազգային ուխտագնացության կոմիտեից հայտնել են, որ կանանց Ջեդդայի Աբդուլազիզ թագավորի անվան օդանավակայանում են պահել անցած հինգշաբթի օրվանից՝ պարզելու, թե ինչու են ճամփորդում առանց արական սեռի բարեկամների, հայտնում է Associated Press-ը:

 

Ըստ աղբյուրի՝  «դիվանագիտական միջամտության» շնորհիվ սաուդյան իշխանությունները կանանց թույլ են տվել շարունակել ուխտագնացությունը:

 

Դեպի Մեքքա ուխտագնացությունը մեկ մարդուն մոտ 4 000 դոլար է արժենում, իսկ Սաուդյան Արաբիայի ու Նիգերիայի միջև նոր պայմանավորվածությամբ նիգերուհիները կազատվեն տղամարդկանց ուղեկցությամբ ճափորդելու պարտավորությունից: