ԵԱՀԿ-ն Բելառուսի խորհրդարանական ընտրություններն արդար ու ժողովրդավարական չի համարում

16:39 • 24.09.12

ԵԱՀԿ առաքելությունը Բելառուսում անցկացված խորհրդարանական ընտրություններն արդար ու ժողովրդավարական չի համարում: Այդ մասին իր հայտարարության մեջ նշել է ԵԱՀԿ առաքելության կարճաժամկետ դիտորդների հատուկ համակարգող Մաթեո Մեկաչին:


«Ընտրությունները մրցակցային չէին հենց սկզբից», - նշել է Մեկաչին:


Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի պատգամավորների ընտրություններն (բելառուսական խորհրդարանի ստորին պալատ) անցկացվել են նախօրեին։ Մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքում պատգամավորներ են ընտրվել 110 շրջաններից 109-ում: Մի շրջանում, որտեղ ներկայացված էր միայն մեկ թեկնածու, կնշանակվեն լրացուցիչ ընտրություններ: Ընդհանուր առմամբ, ամբողջ հանրապետությունում ընտրություններին մասնակցել է ընտրողների 74.3%-ը: