Ղազախստանի նոր վարչապետ կդառնա նախկին փոխվարչապետը
11:06 • 24.09.12
Ղազախստանի նոր վարչապետը կլինի նախկին փոխվարչապետ Սերիկ Ահմեթովը։ Այս մասին Trend-ի հետ հարցազրույցում ասել է Ղազախստանի նախագահի խորհրդական Երմուհամեթ Երթիզբաևը։
Ղազախստանի կառավարությունը լուծարվել է` երկրի վարչապետ Քարիմ Մասիմովի պաշտոնից ազատվելուց հետո: Մասիմովն ազատվել է ստանձնած պաշտոնից` համաձայն իր դիմումի:
Placeholder










