Իրանի նախկին նախագահի որդուն կալանավորել են
Իրանի իշխանությունները հայտնել են երկրի նախկին նախագահ Ակբար Հաշեմի Ռաֆսաջանիի որդուն` Մեհդի Ռաֆսաջանիին, Մեծ Բրիտանիայից հայրենիք վերադառնալուն պես ձերբակալելու մասին, հաղորդում է BBC-ն:
Իրանցի ազդեցիկ քաղաքական գործչի որդին մեղադրվում է ընդդիմությանն աջակցելու և 2009թ. նախագահական ընտրություններից հետո զանգվածային անկարգություններ հրահրելու, ինչպես նաև տնտեսական հանցագործությունների մեջ:
Իրանի դատախազության հայտարարության համաձայն, Մեհդի Ռաֆսաջանիին տեղափոխվել Թեհրանի «Էվին» բանտ:
Սեպտեմբերի 22-ին նախկին նախագահի դուստրՖրեզենը` Ֆրեզեն նույնպես հայտնվեց ուղղիչ հաստատությունում, որտեղ պետք է 6 ամիս անցկացնի «հակակառավարական պրոպագանդայի» համար:
Ռուասաստանի ընտանիքը երկար տարիներ Իրանի քաղաքական դաշտում զգալի ազդեցություն ուներ, սակայն վերջին շրջանում այն պահպանողական շրջանակների կողմից լուրջ ճնշումների է ենթարկվում:










