Ռուսաստանում հայրենիքի դավաճան դառնալն ավելի է հեշտացել

19:55 • 24.09.12

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ստորին պալատը միաձայն հավանության է արժանացել նոր օրինագիծը, որի համաձայն մի շարք փոփոխություններ պետք է կատարվեն ՌԴ քրեական օրենսգրքի պետական դավաճանության և լրտեսության մասին հոդվածներում, գրում է MIGnews-ը:


Քաղաքական վերլուծաբանները նշել են, որ օրինագիծը Պետդումա է ներկայացվել դեռևս Վլադիմիր Պուտինի առաջին նախագահության ժամանակ, սակայն Դմիտրի Մեդվեդևը դրան ընթացք չի տվել:


Նրանք նաև ասել են, որ 2008թ.-ին փաստաթղթի ներկայացման պատճառով իսկական սկանդալ է տեղի ունեցել քաղաքական շրջանակներում: Այդ ժամանակ օրենսդիրները որոշել են որոշակի փոփոխություններ կատարել, սակայն այն վերջիվերջո ընդունվել է սկզբնական տարբերակով:


Արդյունքում ստացվել է, որ ՌԴ այն քաղաքացիները, ովքեր ֆինանսական, նյութատեխնիկական և նույնիսկ խորհրդատվական օգնություն են տրամադրել արտասահմանյան և միջազգային կազմակերպություններին, կարող են 12-20 տարվա ազատազրկման դատապարտվել:
 

Վերլուծաբանները համարում են, որ օրենքի ընդունման դեպքում, առանց ավելորդ ջանքերի կարելի է գործ հարուցել ցանկացած քաղաքացու դեմ: