«Հանրապետության հրապարակի» և «Գարեգին Նժդեհ» կայարաններին հարակից շատրվանները կվերագործարկվեն
Մետրոյի «Հանրապետության հրապարակի» և «Գարեգին Նժդեհ» կայարանների հարակից տարածքներում գտնվող շատրվանների վերագործարկման նպատակով այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացնել նախագիծ-նախահաշիվ և համապատասխան քայլեր ձեռնարկել այդ աշխատանքներում հնարավոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։
Սահմանված ժամանակացույցով շարունակվում են հոկտեմբերի 14-ի «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է իրազեկել նախատեսվող միջոցառումների ծրագրի վերաբերյալ և ցանկության դեպքում ապահովել հասարակական կառույցների և քաղաքացիների մասնակցությունը:










