ԱՄՆ-ում հանցագործը քնել է գողության վայրում
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Հիլսբորո քաղաքի տներից մեկում իրավապահ մարմինները հայտնաբերել են անչափ «քնկոտ» մի հանցագործի, ով քնով է ընկել գողության ժամանակ, գրում է Huffinghton Post-ը:
Ոստիկաններն ահազանգ են ստացել տանտիրոջից, ով տուն մտնելով տեսել է, որ ողջ կահույքը տակնուվրա է արված, իսկ խոհանոցի սալահատակին հանգիստ ննջել է անծանոթ մի երիտասարդ:
Ոստիկանները 20-ամյա Քրիստիան Վիլառեալ Կաստիլիոյի գրպաններում հայտնաբերել են բազմաթիվ թանկարժեք էլեկտրական սարքեր, որոնք տղան գողացել էր տնից:
Իրավապահներն արդեն պարզել են, որ նա տուն է ներթափանցել բաց դռան միջոցով, սակայն նրանց համար գաղտնիք է մնացել, թե ինչու է Կաստիլիոն, արագ փախչելու փոխարեն, պառկել ու քնել նման «անհարմար» վայրում:










