Փարիզում տեղի է ունեցել Կառլա Բրունիի տեսքով իտալուհիներին նվիրված արձանի հանդիսավոր բացումը (լուսանկարներ)
Փարիզի քաղաքամերձ բնակավայրերից մեկում` Նոժան սյուր Մարնում, տեղի է ունեցել իտալուհի աշխատավորներին նվիրված արձանի հանդիսավոր բացումը։ Արձանի բնորդուհին եղել է երկրի նախկին առաջին տիկին Կառլա Բրունին, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Երկմետրանոց բրոնզե արձանը, որը Բրունիին ներկայացրել է բանվորուհու հագուստով, բուռն քննարկումների տեղիք էր տվել Ֆրանսիայի քաղաքական շրջանակներում:
Ընդդիմությունն արձանը որակել է «գրոտեսկային», քանի որ սուպերմոդել Բրունիի կերպարը որևէ կապ չունի բանվոր դասակարգի հետ: Սակայն Նոժան սյուր Մարնի քաղաքապետն արդարացրել է քանդակագործ Էլիզաբեթ Սիբոյի կողմից Բրունիի ընտրությունը` ասելով, որ նա Ֆրանսիայի ամենահայտնի իտալուհին է:










