Նյու Յորքի կենդանաբանական այգում վագրը հարձակվել է այցելուի վրա
Նյու Յորքի Բրոնքս թաղամասի կենդանաբանական այգում վագրը հարձակվել է այցելուի վրա, որը նրա վանդակ էր ընկել, հայտնում է Reuters–ը:
Քսանհինգամյա երիտասարդը դուրս է ընկել գնացքից, որը շարժվում էր այգու տարածքով՝ Մոնրեալի երկաթուղային գծով:
Այդ պահին գնացքը շարժվում էր հենց վագրի վանդակի վրայով և երիտասարդ տղամարդը վնասելով ցանկապատը հայտնվել է գիշատչի կողքին:
Associated Press-ի տվյալներով տղամարդը վագրի հետ նույն վանդակում է մնացել առնվազն 10 րոպե: Այգու աշխատակիցները գիշատչին դուրս են բերել կրակմարիչի օգնությամբ։
Երիտասարդը մեջքի և որովայնի հատվածներում ստացած լուրջ վնասվածքներով ծայրահեղ վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Որոշ տվյալների համաձայն տղամարդն ինքն է նետվել վագրի վանդակը:
Այգու տնօրենի հավաստմամբ՝ նրանք չեն պատրաստվում ազատվել վագրից, քանի որ նրա պահվածքում արտառոց ոչինչ չկա:










