Ուզբեկստանում 50 հազար ոչխար է սատկել ծաղիկի դեմ անորակ պատվաստումից

23:12 • 24.09.12

Ծաղիկ հիվանդության դեմ անորակ պատվաստանյութի պատճառով Ուզբեկստանում մոտ 50 հազար գլուխ ոչխար է սատկել, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայությանը:


Ռադիոկայանի տվյալներով՝ դրա հետ մեկտեղ, շատ կենդանիներ կարողացել են վերապրել այդ, և այժմ նրանց բուժում են հակաբիոտիկներով:


Վտանգավոր պատվաստանյութը սկզբում հայտնվել է Ուզբեկստանի Ջիզանի շրջանում, ապա տարածվել հարակից երկու շրջաններում:


Ուզբեկստան այն ներկրվել է անօրինական ճանապորհով, իսկ մարդիկ գնել են ոչ միայն «սև» շուկայից, այլ նաև դեղատներից:


Ներկայում երկրի անասնաբուժական ծառայության աշխատակիցները զբաղվում են պատվաստանյութի չօգտագործված չափաբաժինների առգրավմամբ: