Հայաստանում առաջիկայում սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ քամին կլինի հարավ-արևելյան 2-7մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 25-27-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 28-29-ը նույնքանով կնվազի:
Երևանում նույն ժամանակահատվածում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 32.00C (1977թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 4.90C (1933թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 18.60C:












